Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած  բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Կարեն Զախարյանը մրցաշարում գերազանց է հանդես եկել մինչ եզրափակիչ հասնելը՝ հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին: 

Սակայն հայ մարզիկը եզրափակիչ մենամարտին չի կարողացել մասնակցել, քանի որ կիսաեզրափակիչ մենամարտում ստացել է ոտքի վնասվածք և ի վիճակի չի եղել շարունակել պայքարը: 

«Իհարկե, ափսոս էր, որ Կարենը չկարողացավ եզրափակիչ մենամարտին մասնակցել։ Մենք հավատում ենք նրա կարողություններին ու հավատացած էինք, որ նա կնվաճի չեմպիոնի կոչումը, սակայն դրան խանգարեց լուրջ վնասվածքը։ Ամեն դեպքում, արծաթե մեդալն էլ շատ լուրջ նվաճում է մեզ համար, ու հավատացած ենք, որ Կարենը դեռ շատ մեդալներ է նվաճելու միջազգային մրցաշարերում»,-նշեց Գևորգ Սարգսյանը։

Հայերեն Русский Türkçe

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները