Կառավարությունը հաստատեց ՄԿՈՒ համակարգում պետպատվերով տեղերի նոր բաշխումը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հաստատեց 2024–2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է աշխատաշուկայի պահանջարկին համընթաց մասնագետների պատրաստումը, և այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել են մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությունը խթանող և աշխատաշուկայի վրա հիմնված մոտեցումներ։

«Նախորդ տարի ներդրվեց առնվազն 50 000 դրամ կրթաթոշակների տրամադրման մոտեցումը արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների համար։ Այս քաղաքականության շնորհիվ արդեն երրորդ անգամ մենք իրականացնում ենք կրթաթոշակների տրամադրում, և ՄԿՈՒ համակարգում նախորդ տարի ունենք ավելի քան 15 հազար նոր ուսանող։ Ընդհանուր ուսանողների թիվը հասել է 45 հազարի»,–ասաց նախարարը։ 

2024–2025 ուսումնական տարվա համար պետության կողմից կփոխհատուցվի 6064 տեղ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով և 3312 տեղ՝ արհեստագործական ծրագրերով, որոնց բաշխման հիմքում դրվել են աշխատաշուկայի կարիքները, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հնարավորությունները, լիցենզավորված ծրագրերը և մասնագիտական ներուժը։

«Ուսանողների շուրջ 90 տոկոսը, որոնք սովորում են մարզային հաստատություններում, օգտվում են պետության կողմից փոխհատուցվող տեղերից։ Այս տարի ևս առաջնահերթությունը տրվում է հենց մարզերին»,– ընդգծեց Անդրեասյանը։ 

Նախարարի խոսքով՝ որոշման նախագիծը ներառում է 58 ուսումնական հաստատություն՝ արհեստագործական 41 մասնագիտությամբ, և 74 ուսումնական հաստատություն՝ միջին մասնագիտական կրթական 116 մասնագիտությամբ։

Անդրեասյանը նշեց նաև, որ արդեն մի քանի տարի իրականացվում է նաև փորձարարական կրթական ծրագրերի ներդրում։ Մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկ համակարգերի սպասարկման մասնագիտության գծով նախորդ տարի հատկացված 200 տեղերը լիովին համալրվել են, ընդ որում՝ կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կազմել է շուրջ 285։ 

Նրա խոսքով՝ այս մասնագիտության դիմելիությունն այնքան մեծ է, որ լրացուցիչ խթանման կարիք այս պահին չեն տեսնում, և որոշել են այն չներառել նոր խրախուսվող ցանկում։  

«Դրա փոխարեն ավելացվել է, օրինակ, կաշվե իրերի մասնագիտությունը», – նշեց նախարարը։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում