Աշխարհ

Սիրիայի հարավում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հարավում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել

Սիրիայի զինված ուժերի և երկրի հարավի զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Սիրայի ներքին գործերի նախարարությունը։

«Համաձայնություն է ձեռք բերվել Սուդեյդա նահանգում հրադադարի կետերի և անվտանգության ապահովման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։

Համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի իշխանությունների և դրուզ շեյխերի միջև համատեղ հանձնաժողովի ստեղծում՝ Սուդեյդայում համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։ 

Համաձայնագրում նաև նշվում է, որ նահանգը պետք է լիովին ինտեգրվի երկրի գործող իշխանության համակարգին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում