Ռուբիոն մտահոգություն է հայտնել Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

In this photo released by the Syrian official news agency SANA, smoke rises from an Israeli airstrike that hit the Syrian Defence Ministry, in Damascus, Syria, Wednesday, July 16, 2025. (SANA via AP)

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են Սիրիայի հարավում իրավիճակի լարման և Իսրայելի կողմից ավիահարվածների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Մարկո Ռուբիոն ասել է  լրագրողներին՝ անդրադառնալով Սիրիայում Իսրայելի հասցրած հարվածներին։

Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ ցանկանում են ռազմական գործողությունները դադարեցում։

«Մենք կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ: Հույս ունենք, որ կկարողանանք վերջ դնել դրան», - ընդգծել է Ռուբիոն՝ ելույթ ունենալով Վաշինգտոն այցելող Բահրեյնի արտգործնախարարի հետ միջուկային էներգիայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

Պետքարտուղարը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել համապատասխան կողմերի հետ և հույս հայտնել, որ ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ կլինեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսրայելական զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարության ռազմական շարասյանը, երբ այն դուրս էր գալիս աս-Սուեյդա քաղաքից 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ հուլիսի 14-ի երեկոյան սիրիական ուժերի ավտոշարասյուներ, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և տանկեր են նկատվել աս-Սուեյդայի ուղղությամբ շարժվելիս։

Ինչպես SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հասան Աբդ ալ-Ղանին, կառավարական զորքերը սկսել են ծանր տեխնիկան և զենքը դուրս բերել աս-Սուեյդայից: 

Նրա խոսքով՝ քաղաքի և նահանգի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է անվտանգության ուժերին, որոնք կսկսեն զինաթափել անօրինական կազմավորումների զինյալներին:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ կշարունակեն հարվածել Սիրիային, եթե նրա իշխանությունները չհեռացնեն իրենց զորքերը հանրապետության հարավում գտնվող Աս-Սուվեյդա քաղաքի տարածքից, որտեղ ապրում են դրուզները: Սիրիայում իշխանափոխությունից ի վեր Իսրայելի կառավարությունը բազմիցս աջակցություն է հայտնել հարևան արաբական հանրապետությունում բնակվող դրուզներին և մտադրությունը հայտնել իրավիճակի հնարավոր անկայունացման դեպքում օգնել նրանց ինքնապաշտպանության հարցում:

 

 

Հայերեն English Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք