Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարարը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արգիշտի Մեխակյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արգիշտի Մեխակյանին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին և հաջողություններ է մաղթել առաջիկա աշխատանքում։ 

Նախարարն ընդգծել է, որ Դավիթ Մեխակյանն աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում