Քաղաքականություն

Նախաստորագրման գաղափարը ևս օրակարգում է․ վարչապետը՝ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ 

«Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ։ Նախաստորագրման գաղափարը ևս կա սեղանի վրա և օրակարգում, և դա քննարկվող առկա տարբերակներից մեկն է, որը որոշակի պայմաններում լինել իրատեսական և որոշակի պայմաններում լինել ոչ այնքան իրատեսական»,-ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրությանը հավաստիացրեց, որ իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չի թողնելու և բաց չի թողնում՝ ՀՀ պետական շահերի աներկբա հաշվառումով։ 

«Մյուս կողմից, նաև պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի՝ նայում ենք և չենք տեսնում հնարավորությունները, որոնք առկա են»,-ասաց Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում