Մարզեր

Գյումրիում բակերի և փողոցների հարթեցման աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Գյումրիում բակերի և փողոցների հարթեցման աշխատանքները շարունակվում են

Գյումրիում շարունակվում են բակերի և փողոցների բարեկարգման ու հարթեցման աշխատանքները։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին աշխատանքները կատարվում են Խրիմյան Հայրիկ, 58-րդ թաղամասերում, ինչպես նաև Երկաթգծի տարածքում։ Այստեղ բակային տարածքներն ու միջանցիկ ճանապարհները հարթեցվել են հատուկ տեխնիկայի, այդ թվում՝ ֆրեզի կիրառմամբ։

Համայնքապետարանի մամուլի բաժնից տեղեկացրեցին, որ հարթեցման և բարեկարգման աշխատանքները իրականացնում են համայնքապետարանի Բնակկոմունալ բաժնի աշխատակիցները՝ բնակիչների դիմումների հիման վրա։ Այս ծրագրի նպատակը բնակիչների համար ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր ստեղծելն է, ինչպես նաև՝ փողոցների անցանելիության բարելավումը։

Բարեկարգման գործընթացին զուգահեռ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել նաև Գյումրու «Սովխոզ» թաղամասում։ Տարածքում իրականացվել է ասֆալտապատում՝ խճապատման և անհրաժեշտ հատվածներում տեղային կարկատումների նախապատրաստական աշխատանքներից հետո։ Վերանորոգման ծրագիրը ներառել է նաև առանձին ճանապարհահատվածների բարեկարգում՝ ապահովելով տրանսպորտային շարժի համար առավել հարմարավետ և անվտանգ պայմաններ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում կշարունակվեն քաղաքի այլ հատվածներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում