Իրավունք

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Ղազախստանի Աստանա քաղաքում հուլիսի 9-ից 12-ը տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խորհրդակցությունը վարել է Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։

Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու գործիքակազմերը, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ մասնակից պետությունների պատվիրակները միմյանց են ներկայացրել իրենց կառույցներում ընթացող բարեփոխումները։ Այս համատեքստում ելույթ է ունեցել նաև Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Ավարտին խորհրդակցության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում