Իրավունք

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած տղամարդը ձերբակալվել է

Շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն»,- գրել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում