Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
1 րոպեի ընթերցում

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:
«Արմենպրես»-ի հավաստի տեղեկություններով՝ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեն։
Լուրը փորձեցինք ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն կառույցից չմեկնաբանեցին:
Դիանա Գասպարյանը պաշտոնաթողության մասին հայտարարեց այս տարվա մայիսի 21-ին՝ Վաղարշապատի համայնքապետարանի ավագանու նիստի ժամանակ։ Գասպարյանը պատճառաբանել էր, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:
Կարդացեք հոդվածը` Español