Հայաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է քամու ուժգնացում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում, սպասվում է քամու ուժգնացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն››-ից:
«Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ»,- նշված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский