Միայն մեկ երեկո՝ Նեապոլի սրտից. Ars Nova Napoli խումբը համերգով կներկայանա Երևանում

1 րոպեի ընթերցում

Իտալական Ars Nova Napoli խումբը Երևանում կներկայացնի հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Ars Nova Napoli խումբը հայտնի է անզուգական կատարումներով, որոնք համադրում են պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ։ 

Համերգը բացառիկ հնարավորություն է՝ մշակութային ուղևորություն դեպի Նեապոլ, մի քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։

Խմբի երաժիշտներն են՝ Վինչենցո Ռաշիոպպի՝ մանդոլին, Միքելանջելո Նուսկո՝ ջութակ և շեփոր, Մարչելլո Սքուիլանտե՝ ակորդեոն և վոկալ, Անտոնինո Անաստասիա՝ հարվածային գործիքներ,  Բրունո Բելարդի՝ կոնտրաբաս, Ջանլուկա Ֆուսկո՝ կիթառ և վոկալ։

Համերգն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Հայերեն فارسی Русский

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը