Ռեժիսոր Թամարա Ստեփանյանը հոր հետ ընդհատված զրույցը շարունակել է ֆիլմով. Երևանում ցուցադրվեց «Իմ հայկական ուրվականները»

4 րոպեի ընթերցում

Երիտասարդ ռեժիսոր Թամարա Ստեփանյանն «Իմ հայկական ուրվականները» համամարդկային և շատ անձնական ֆիլմով հանդիսատեսին հնարավորություն է տալիս գնալ հայկական կինոյի ակունքներ, ճամփորդել հերոսների հետ ու վերադառնալ մեր օրեր։ Հայկական կինոարվեստի գլուխգործոցների միջոցով հեղինակը ներկայացնում է մեր մեծերին՝ Համո Բեկնազարյան, Ֆրունզե Դովլաթյան, Սերգեյ Փարաջանով, Հենրիկ Մալյան և այլք, անդրադառնում նրանց ձեռագրերի առանձնահատկություններին,  Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանի վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնում, իսկ այս տարի այն ցուցադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Թամարա Ստեփանյանը խոստովանեց, որ շատ հուզված է։ Ցուցադրությունն իր համար շատ պատասխանատու է ոչ միայն այն պատճառով, որ հայրենի հողում է, այլև այն պատճառով, որ դահլիճում են հայկական կինոյի մեծամեծերի սերունդները։ 

«Չորս տարի առաջ կորցրի հորս (թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան)։ Մեր երկխոսությունը հանկարծակի ավարտվեց։ Փորձեցի հասկանալ, թե ինչպես է հնարավոր շարունակել այդ զրույցը։ Երբ նայում էի հորս լուսանկարներն ու ֆիլմերը, որոնցում նկարահանվել է, զգացողություն  էր, որ նա բռնեց իմ ձեռքն ու ինձ տարավ դեպի հայ կինո»,-նշեց ռեժիսորը։

«Իմ հայկական ուրվականները» կինոնկարի առանցքում Թամարա Ստեփանյանի ընտանիքն է։ Նա զուգահեռներ է անցկացնում իր ընտանիքի և հայ ժողովրդի պատմության միջև՝ հուսալքություն, տարագրություն, վերադարձ և հավատ դեպի լուսավոր ապագա։ 

Ֆիլմով Ստեփանյանն ասես զրուցում է հոր՝ Վիգեն Ստեփանյանի հետ, որի ֆիլմերը ոգեշնչել են նրան, ոգևորել։ Կինոնկարում Թամարան պատմում է, որ ամեն երեկո ընտանիքով հավաքվել են հեռուստացույցի առաջ ու դիտել հայկական կինոյի գանձերը՝ «Նամուս», «Զանգեզուր», «Կարոտ», «Առաքել», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Նռան գույնը» և այլն։ Հայրը, որը մտերիմ է եղել խորհրդային կինոյի մեծերի հետ, մշտապես հիացել է նրանց խաղով։ Վիգեն Ստեփանյանին հաջողվել է իր արժանի տեղը գտնել նրանց շարքերում։ Դա հաջողվում է նաև նրա դստերը՝ Թամարա Ստեփանյանին. նրա կինոնկարները մրցանակների են արժանանում միջազգային հեղինակավոր կինոփառատոններում, իսկ նոր՝ «Արտոյի երկիրը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով օգոստոսին կմեկնարկի Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնը։ 

Ֆիլմի ցուցադրությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տրվեց «Հարգանքի տուրք և հետահայաց ցուցադրություններ» ծրագրի մեկնարկը, որի ընթացքում հնարավոր է դիտել դասական դարձած կինոնկարներ, այդ թվում այս տարվա պատվավոր հյուր Ամիր Նադերիի կինոնկարները, որպես հարգանքի տուրք Դեյվիդ Լինչին՝ 4K վերականգնված տարբերակով ցուցադրվելու է նրա «Մալհոլանդ դրայվ» ֆիլմը։

Նախատեսվում է նաև հատուկ երեկո՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի  և արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ և ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի 100-ամյակներին։

Հայերեն

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին