Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն››-ը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

​​​Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

​​Մարզերում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին, 18-19-ին՝ կեսօրից հետո, 16-17-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով`

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում