Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը ոգևորված են «Անորա»-ն «Ոսկե ծիրան»-ին ներկայացնելու համար. դերասանների մասնակցությամբ քննարկում է սպասվում

3 րոպեի ընթերցում

Հեղինակային կինոյի վարպետ Շուն Բեյքերի՝ «Օսկար»-ի, «Ոսկե արմավենու ճյուղ»-ի արժանացած «Անորա» ֆիլմի աստղեր Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը ներկա էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Կինոյի տանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք խոստովանեցին՝ ուրախ են, ոգևորված, որ Հայաստանում նման բարձրակարգ կինոփառատոն է կազմակերպվում, որին նաև իրենք են մասնակցում։

«Սա հրաշալի փառատոն է։ Ինձ համար մեծ հաճույք է այստեղ լինելը։ Շատ փառատոնների ենք մասնակցել, բայց իմ սրտում «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ տեղ է գրավում. ասես վերադառնաս տուն»,- նշեց Վաչե Թովմասյանը։

Խոսելով «Անորա»-ի մասին՝ նա համեստաբար ասաց, որ ոչ թե իրենք, այլ ֆիլմն է արժանացել «Օսկար»-ի, իսկ իրենք պարզապես ներկա են եղել արարողությանն ու կարողացել են դիպչել արձանիկին։ 

«Հպարտանում եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնով։ «Անորա»-ն  մոտավորապես 120 մրցանակի է արժանացել, և մենք բազմաթիվ փառատոնների ենք մասնակցել, և ես կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր մակարդակով է կազմակերպված»,- շեշտեց Վաչեն։

Կարագուլյանը, որը «Ոսկե ծիրան»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է, խոստովանեց, որ «Անորա»-ում նկարահանվելու ժամանակ Վաչեի հետ խոսել են «Ոսկե ծիրան»-ի մասին, մտածել՝ երանի գա օրը, երբ այն ներկայացնեն «Ոսկե ծիրան»-ին։ «Կարենը վստահ էր, որ կգանք, իսկ ես մտածում էի՝ տեսնես նման բան հնարավո՞ր է։ Մենք շատ ոգևորված ենք, ուրախ ենք»,- նշեց Կարագուլյանը։

Կարեն Կարագուլյանը վերջին անգամ յոթ տարի առաջ է եղել Հայաստանում։ Դեռ չի հասցրել շրջել հայրենիքում, սակայն իրեն շատ լավ է զգում, ասում է՝ մարդիկ շատ գեղեցիկ են, տրամադրությունը լավ է։ 

Վաչե Թովմասյանն ԱՄՆ-ում է ապրում չորս տարի, սակայն տարվա մեջ երկու անգամ գալիս է Հայաստան։ «Հատուկ փոփոխություններ չեմ նկատում, բայց միշտ ավելի լավն եմ տեսնում, ամեն բան ավելի դրական է»,- ասաց նա։

Խոսելով սպասվող նոր ֆիլմերի մասին՝ Վաչե Թովմասյանը հավաստիացրեց, որ Կարեն Կարագուլյանը հրաշալի ֆիլմում է նկարահանվում, սակայն փակագծերը չեն կարող բացել։ Կարագուլյանը ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել։ Նրանք խոստովանեցին, որ մեծ ցանկություն ունեն աշխատելու Հայաստանում և հույս ունեն, որ մոտակա տարիներին հնարավոր կլինի անել դա։

«Անորա» ֆիլմը ցուցադրվելու է «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմի երկրպագուներն այն հնարավորություն կունենան քննարկել Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան