Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նրա ներկայությունը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ նաև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։

Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, ով անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրեց Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծեց, որ Փանահիին հանդիպել է 2024–ի ամռանը Երևանում, «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակեց նաև լուսանկար և հիշեց, որ «Ոսկե ծիրան»-ն էր առաջին փառատոնը, որ հրավիրեց Փանահիին։ Այսպիսով Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվեց հենց Երևանից։

2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը։ 

Արդեն երկու տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրան»-ը մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա:

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը