Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին և շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչն, ըստ Արթուր Պողոսյանի, վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Դեսպանն, իր հերթին, շեշտել է դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ Քննչական կոմիտեի աշխատակիցների համար:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորելով իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ ընդգծել է, որ կատարվել են բոլոր իրավական պահանջները:   

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում