Քրդական բանվորական կուսակցությունը խորհրդանշական արարողությամբ կմեկնարկի զինաթափման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Թուրքական պետության դեմ 40 տարվա զինված պայքարից հետո այդ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հուլիսի 11-ին արարողություն կանցկացնի, որը կնշանավորի զենքերը վայր դնելու խորհրդանշական առաջին քայլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Զինաթափման գործընթացը կսկսվի Իրաքյան Քրդստանում՝ խիստ անվտանգության պայմաններում, և, ամենայն հավանականությամբ, կտևի ամբողջ ամառ։ Խորհրդանշական արարողության ընթացքում ՔԲԿ-ի փոքրաթիվ մի խումբ զենքերը վայր կդնի և կվերադառնա իր բազա։ Դա տեղի կունենա Սուլեյմանիյա քաղաքում, սակայն հստակ վայրը չի բացահայտվում։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է այդ քայլը։

ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։  

Ավելի վաղ Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին հայտարարել էր ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Թուրքիա

ՔԲԿ-ի բանտարկված առաջնորդ Օջալանը հայտարարել է Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին

 

Հայերեն Русский

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները