Էդվարդ Ասրյանը Ջոն Միդի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 10-ին ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: