Եվրոպա

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի վերակառուցման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի վերակառուցման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է Ուկրաինայի վերակառուցման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին։ 

«Ես պատրաստ եմ հայտարարել Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ Ուկրաինայի վերականգնման եվրոպական հիմնադրամի ստեղծման մասին։ Դրամաշնորհներն ու վարկային երաշխիքները, որոնք ստորագրել ենք այսօր, պետք է Ուկրաինա ներգրավեն մինչև 10 մլրդ եվրոյի մասնավոր ներդրումներ»,- «Արմենպրես»-ի փոխանմամբ՝ Հռոմում Ուկրաինայի դոնորների համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա դիմել է եվրոպական բիզնեսներին՝ կոչ անելով «ներդրումներ անել Ուկրաինայում այսօր»։

«Սա սոլիադարություն է գործողության մեջ։ Ուկրաինան ամեն օր ավելի մոտ է շարժվում Եվրամիությանը՝ էներգետիկայի, կրթության, շարժունակության, մշակույթի տեսանկյուններից։ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին՝ այսօր և վաղը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը հայտնել է նաև Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի մակրոֆինանսական նոր օգնության հատկացման մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում