Եվրոպա

ԵԽ քվեարկության արդյունքներով մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵԽ քվեարկության արդյունքներով մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը

Եվրախորհրդարանի մեծամասնությունը դեմ է քվեարկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեմ անվստահության հայտնելու նախագծին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽ պաշտոնական կայքը, քվեարկության մասնակիցներից միայն 175-ն է կողմ քվեարկել անվստահություն հայտնելու առաջարկին։ 360 պատգամավոր դեմ է արտահայտվել, 18-ը մնացել են ձեռնպահ։

Այդպիսով քվեարկության արդյունքում ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին։ 

Եթե Ուրսուլա ֆեն դեր Լայենը քվեարկության արդյունքում տանուլ տար, ապա ստիպված կլիներ հրաժարվել պաշտոնից։

Եվրահանձնաժողովի ղեկավարի դեմ անվստահության քվեարկության նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան էր։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում