Իրավունք

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով՝ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝

կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն,

իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով նույն ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 միլիոն դրամ, 

կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում