ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գեկա Գելաձեի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ դեսպանը շնորհավորել է նախարար Գելաձեին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Դեսպանության հաղորդմամբ՝ զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի ու Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։