Իրավունք

«Սևան ազգային պարկ»-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը

1 րոպեի ընթերցում

«Սևան ազգային պարկ»-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և արտադրական կոոպերատիվի միջև 2009 թվականի մարտի 11-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող «վերոնշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում