Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի վրա սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպմանը:

Ըստ Իրանի ԱԳՆ-ի հայտարարության՝ Արաղչին «ընդգծել է, որ սիոնիստական ​​և ամերիկյան վարչակարգերի ռազմական ագրեսիան, որը բացահայտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմը, դարձել է աննախադեպ սպառնալիք ամբողջ Արևմտյան Ասիայի անվտանգության և կայունության համար»: 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Իրանի ԱԳ նախարարի միջև բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 8-ի երեկոյան:

«Տարածաշրջանի երկրների միասնական և վճռական դիրքորոշումը, որոնք հանդես եկան այդ (ագրեսիայի) դեմ, վկայում է փոխհամաձայնության մասին՝ սիոնիստական վարչակարգի կողմից էքսպանսիոնիզմին և պատերազմի հրահրմանը հավաքական հակազդման անհրաժեշտության շուրջ», - հավելել են Իրանի արտաքին գործերի նախարարությունում:

Իսրայելն Իրանին հարվածներ էր հասցրել հունիսի 13-ին, որին Թեհրանը պատասխանել էր՝ հարվածելով Իսրայելում թիրախների։ Հակամարտության 9-րդ օրը ԱՄՆ-ն հարվածներ հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին, որից հետո հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։ 

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք