ՀՀ դեսպանն ու Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ դեսպանությունը նշում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: 

Հայերեն فارسی Русский