Երևանի Կենտրոն վարչական շրջանում կրկին գործարկվելու են էլեկտրական շչակներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ են գործարկվելու նաև հուլիսի 9-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

«Ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ կգործարկվեն Սիմոն Վրացյան,  Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան,  Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն