Երևանի Կենտրոն վարչական շրջանում կրկին գործարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ են գործարկվելու նաև հուլիսի 9-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ կգործարկվեն Սիմոն Վրացյան, Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան, Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում»,- նշված է հաղորդագրության մեջ: