Միացյալ Նահանգներ

Տեխասի հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի

1 րոպեի ընթերցում

Տեխասի հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի

ԱՄՆ Տեխասի նահանգում հորդառատ անձրևներից հետո հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի։ 

«Վեց շրջաններում մահացել է առնվազն 104 մարդ։ Քերրի շրջանում կա 84 զոհ, որից 56-ը մեծահասակներ են, 28-ը՝ երեխաներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է NBC News-ը։

Տեխասում հեղեղումների վտանգը շարունակում է բարձր մնալ, քանի որ նահանգի կենտրոնական հատվածներում ակնկալվում են նոր տեղումներ։ 

Հեղեղումներից չորս օր անց աղետի գոտում ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը սկսել է նվազել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում