Հունաստանում ՀՀ դեսպանը Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկել է հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ 

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, որոնց մեջ առկա են հայկական մշակույթի բացառիկ նմուշներ, կարող է այդ համագործակցությունը զարգացնող անկյունաքարային գործընկերներից մեկը դառնալ։

Ջորջ Մանգինիսը ներկայացրել է, որ անցյալում կազմակերպվել է Բենակիի հավաքածուի հիման վրա ցուցադրություն, սակայն վաղուց ժամանակն է նոր միջոցառումներ անցկացնելու, ընդ որում ոչ միայն կենտրոնանալով վաղ շրջանի մշակույթի, այլ նաեւ ներառելով ժամանակակից արվեստի ուղղությունը։

Կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ նախաձեռնություններով հանդես գալու ուղղությամբ։

Հայերեն العربية Español Русский

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը