Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Հուլիսի 6-ին միավորման երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային անվտանգությանը և համաշխարհային տնտեսության հարցերը, հուլիսի 7-ին օրակարգը ներառում է հումանիտար հարցեր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության՝ պատվիրակությունները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության և առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցերը: Բրազիլիայի ղեկավարությունը նաև մտադիր է բարձրացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովին (COP-30) խմբի երկրների նախապատրաստման և մասնակցության հարցերը. COP-30-ը տեղի կունենա 2025 թվականին Բրազիլիայում: 

Գագաթնաժողովի ավարտից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կմնան Բրազիլիայում: Հուլիսի 8-ին և 9-ին համապատասխանաբար կսկսվի Բրազիլիա նրանց պետական ​​այցերի ծրագիրը:

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները