Միացյալ Նահանգներ

Թրամփի պրոտեկցիոնիստական ​​միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Թրամփի պրոտեկցիոնիստական ​​միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է հանդես գալիս ճնշում գործադրելու և հարկադրելու նպատակով մաքսերի կամայական կիրառմանը։ 

«Դա չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», - հավելել է նա։

Մաո Նինը նաև հիշեցրել է, որ BRICS-ը կարևոր հարթակ է կազմավորվող շուկաների հետ պետությունների փոխգործակցության համար՝ «քարոզելով բացության սկզբունքը, ներառականությունը և փոխշահավետ համագործակցությունը»։ Նա հիշեցրել է, որ այդ միավորումը չի ձգտում  հրահրել միջբլոկային առճակատում։ 

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ BRICS-ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում