Միացյալ Նահանգներ

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 80-ը

1 րոպեի ընթերցում

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 80-ը

ԱՄՆ Տեխասի նահանգում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է առնվազն 82-ի։ Նրանց թվում են ամառային ճամբարներում գտնվող բազմաթիվ երեխաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ անհետ կորածների որոնումները շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ, Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով, ամբողջ նահանգում անհետ կորած է 41 մարդ, սակայն նրանց թիվը կարող է ավելի մեծ լինել։ 

Նահանգապետը զգուշացրել է, որ առաջիկա երկու օրերին տեղատարափ անձրևներ են սպասվում, որոնք կարող են կրկին վտանգավոր հեղեղումներ առաջացնել։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում