Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարը միակողմանիորեն դադարեցրել է զենքի մատակարարումները Ուկրաինային. NBC News

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը միակողմանիորեն դադարեցրել է զենքի մատակարարումները Ուկրաինային. NBC News

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հուլիսին կրկին՝ արդեն երրորդ անգամ, միակողմանիորեն դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության՝ որոշ տեսակի զենքերի մատակարարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Հեգսեթի որոշումը մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն ԱՄՆ պետդեպարտամենտում և Կոնգրեսում, այլև Կիևում և Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների շրջանում։

Հատկանշական է, որ սա պաշտպանության նախարարի նման քայլի արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ դադարեցումները եղել են փետրվարին և մայիսին, սակայն մի քանի օր անց չեղարկվել են։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Հեգսեթի որոշումը աջակցություն է գտել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբիի կողմից։ Քոլբին բազմիցս հանդես է եկել Ուկրաինային օգնության կրճատման օգտին՝ պնդելով, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելու վրա։

NBC News-ը նշում է, որ այս գործողությունները կարող են ազդել Ուկրաինային օգնության շարունակականության և Արևմուտքի միասնականության վրա՝ Կիևի պաշտպանական կարողությունները պահպանելու հարցում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում