Մինչև տարեվերջ ամսական 30 հազար դրամ աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիրախային խմբերին

1 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆինանսական աջակցության ծրագրի ընթացիկ փոփոխությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետի խոսքով՝ աջակցությունն այսուհետ կտրամադրվի առավել թիրախային խմբերին: «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը շարունակվեց ապրիլ և մայիս ամիսների համար, իսկ հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ աջակցությունը հուլիսից մինչև տարեվերջ կշարունակվի միայն անչափահասների, կենսաթոշակային տարիքի անձանց և հաշմանդամների համար՝ յուրաքանչյուրին 30 հազարական դրամի չափով։

«Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան