Չինաստանը չի եղել և չի լինի մարտահրավերների աղբյուր ԵՄ համար. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի եղել և  չի լինի խնդիրների աղբյուր ԵՄ-ի համար. ՉԺՀ-ի իշխանությունները եվրոպական կողմի հետ փոխգործակցելիս հույս ունեն, որ նրա դիրքորոշումը կլինի ռացիոնալ և պրագմատիկ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Եվրոպայի հանդեպ ծառանում են տարբեր մարտահրավերներ, բայց ոչ անցյալում, ոչ ներկայում, ոչ էլ ապագայում դրանք չեն բխում Չինաստանից», - նշել է Վան Ին Բրյուսելում Չինաստան-Եվրոպա ռազմավարական երկխոսության 13-րդ փուլի ժամանակ։ 

Նա հայտարարել է, որ Չինաստանի և Եվրամիության իշխանությունները պետք է նպաստեն միջազգային տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծեն գլոբալ բնույթի խնդիրները:

«Մենք պետք է հավատարիմ մնանք բազմակողմանիության և ազատ առևտրի սկզբունքներին, հետևենք միջազգային կանոններին և պահպանենք միջազգային կարգը, նպաստենք միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը և համատեղ լուծենք գլոբալ խնդիրները, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը», - նշել է Չինաստանի ԱԳ նախարարը, որը հուլիսի 2-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Վան Ին ընդգծել է նաև, որ Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերային հարաբերությունները ԵՄ հետ, ինչպես նաև խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը։ 

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ