Ադրբեջան

Ղրղզստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկօրյա աշխատանքային այցով հուլիսի 3-ին մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը։

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։

Ժապարովը նաև Աղդամում մասնակցելու է ղրղզական միջոցներով կառուցված դպրոցի բացման արարողությանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում