«Սևան ազգային պարկ»-ի Ախթամարի տեղամասում կատարվել է 8 հեկտար ծառատունկ
1 րոպեի ընթերցում

2025 թվականի ապրի-մայիս ամիսներին «Սևան ազգային պարկ»-ի Ախթամարի տեղամասում կատարվել է 8 հեկտար ծառատունկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, ծառատունկն իրականացվել է «Կովկասի բնության հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ։ Անտառվերականգնման ծրագրի շրջանակներում տնկվել է վեց հազարական կեչու, վայրի խնձորենու, կովկասյան տանձենու և հացենու տնկիներ։ Խնամքի աշխատանքները ևս իրականացվում են է «Կովկասի բնության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Տնկիները, ըստ մշտադիտարկումների, կենսունակ են հետագա աճի և զարգացման համար։