Իրավունք

Պարեկներն ու համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից ութ տարի հետախուզվողի են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Պարեկներն ու համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից ութ տարի հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդու, որը 2017 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ տնային կալանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում