Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու միջնորդների առաջարկները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շարժումն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար։

«Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը և դուրսբերումը (իսրայելական բանակի-խմբ)», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում