Անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրին կարող են դիմել նաև չլիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի վարկեր ունեցողները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք ևս այսուհետ կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները։ 

«Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե բանկերում և վարկային կազմակերպություններում (անկախ նրանից լիցենզավորված է, թե ոչ) ունեք 3 և ավելի տարի անհուսալի դասով դասակարգված վարկ և եթե Ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից։ Դիմելու օրվա դրությամբ պետք է լինեք աշխատող, այսինքն՝ Ձեր աշխատավարձից պետք է հաշվարկվի եկամտահարկ, որն էլ ուղղվելու է անհուսալի վարկային պարտավորության ամսական մարմանը»,- նշված է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվող գումարի չափը սահմանվել է 20%՝ 24 ամսից ոչ ավելի ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։ 

Դիմումներն ընդունվում են այս հարթակում։

Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև.

ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,

ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,

ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,

ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices ):

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ