Քրեակատարողական ծառայությունը հրավիրում է մասնակցելու կառույցի 106-ամյակին նվիրված գիտաժողովին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրավիրում է մասնակցելու կառույցի 106-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ոլորտային մասնագետներ, իրավաբաններ, ՔԿՀ համակարգի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ։
Գիտաժողովի ներկայացվող զեկույցների թեմաները պետք է լինեն քրեակատարողական համակարգի, վերաբերելի միջազգային չափորոշիչների և բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Նշվում է, որ Քրեակատարողական ծառայությունը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական հիմնարկներում հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։
Ընտրված զեկույցները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, իսկ լավագույնները կտպագրվեն «Արդարադատություն» գիտական հանդեսի՝ քրեակատարողական ծառայության տարեդարձին նվիրված հատուկ համարում։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլ. հասցեին։
Զեկույցների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։
Գիտաժողովի նպատակն է նպաստել քրեակատարողական պրակտիկայի գիտահենության մակարդակի բարձրացմանը, գիտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև համակարգում իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակում՝ հիմնախնդիրների վերհանման և մարտահրավերների գիտականորեն հիմնավորված լուծումների մշակմանն ու ներդրմանը։
Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Գիտական հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին և մասնակցության հայտի ձևանմուշին կարող եք ծանոթանալ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում` հետևյալ հղումով: