Fast Shift-ը թողարկել է YoYo վճարային հավելվածը երեխաների համար

3 րոպեի ընթերցում

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է YoYo բջջային հավելվածը, որը նախատեսված է 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Այսուհետ նրանք նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ և անհպում վճարումներ կատարել 22.000+ վաճառակետերում, որտեղ տեղադրված են Idram-ի կամ Fast Shift-ի QR-ները։ Բացի այդ՝ փոքրիկ և պատանի օգտատերերը կարող են վճարումներ կատարել այն օնլայն հարթակներում, որտեղ Fast Shift-ն ինտեգրված է որպես վճարամիջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fast Shift-ից, YoYo հավելվածով հնարավոր է նաև գումար փոխանցել կամ ստանալ ընտանիքի այն անդամից, որի Fast Shift հաշվին կցվել է երեխայի էլ․ դրամապանակը։ YoYo-ի օգտատերը կարող է լիցքավորել իր հեռախոսահամարը, ինչպես նաև վարձակալել PowerFull` սմարթֆոնի կամ այլ սարքերի մարտկոցը լիցքավորելու համար։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ստեղծելու գործում առանձնահատուկ կարևորվել է անվտանգությունը․ օգտատիրոջ անձնական տվյալներն ու դրամական միջոցներն ապահովագրված են արտահոսքից կամ կորուստներից։ Սա նաև ապահով միջոց է ծնողական վերահսկողության, այսինքն՝ գրանցման պահից մինչև հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել երեխայի օնլայն գործարքների պատմությունը և ֆինանսական գործողությունները։ Այդ նպատակով երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից։ 

«Սա երեխաների առաջին քայլն է դեպի ֆինանսական անկախություն։ YoYo-ի հետ նրանք կունենան տարբեր զեղչեր մի շարք վաճառակետերում, ինչպես նաև կսովորեն կառավարել իրենց ֆինանսական միջոցները։ Մեր ընկերությունը մեծ ոգևորությամբ է ներկայացնում նոր հավելվածը, որը նոր ու հետաքրքիր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր, այնպես էլ մեր պատանի օգտատերերի համար»,- ասել է Fast Shift ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

YoYo էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի