ՀԷՑ-ն արձագանքել է ընկերության պետականացման ՀՀ կառավարության մտադրությանը

3 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներկայացրել է հետագա քայլերը՝ ընկերությունը պետականացնելու ՀՀ կառավարության մտադրության առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են իրավական մեխանիզմներով պայքարել գործընթացի դեմ։ 

«Մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելն ուժեղացնում է մի քանի անգամ»,- ասել է Ղազինյանը: 

Տնօրենի պաշտոնակատարը նաև նկատել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք նույնիսկ ակնարկ չի արել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ լիցենզիայի դադարեցման համար։ «Որևիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ-ում այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն»,- նշել է նա։

ՀԾԿՀ-ն պետական լիազորված մարմին է, որը նախ հաստատում է ընկերության ներդրումային ծրագրերը և դրանք ամփոփում տարվա ավարտին։ Ղազինյանի խոսքով՝ 2023 թվականի ներդրումային ծրագիրն իրականացվել է 91.8 տոկոսով։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծախսերը ընդունելուց ֆիքսում է ներդրումային ծրագիրը, ֆիքսում է իր կողմից ոչ ընդունելի ծախսերը։ Բացառիկ իրավունք է տրված ՀԾԿՀ-ին չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են ոչ նպատակահարմար։ Այդ չընդունելը եղել է շատ փոքրիկ թիվ՝ համեմատած մեր ներդրումային ծրագրի հետ»,- պարզաբանել է Ղազինյանը։ 

Նա ներկայացրել է նաև 2023 թվականի դրությամբ համակարգի աշխատանքի բարելավման մի շարք ցուցանիշներ։ «Հոսանքազրկումների միջին հաճախականությունը 2022 թ. համեմատ նվազել է շուրջ 8.7 տոկոսով։ Հոսանքազրկումների միջին տևողությունը կրճատվել է 18.1 տոկոսով։ Վերականգնման միջին տևողությունը բարելավվել է 12.85 տոկոսով»,- ասել է նա։ 

Տնտեսություն

Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 26-ի նիստում հայտարարել է, որ պետությունը պետք է արագ ստանձնի ՀԷՑ-ի կառավարումը։ Նա հայտնել է, որ արդեն նախապատրաստվել են համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ներկայացվելու են Ազգային ժողով։

«Ակնհայտ է, որ պետք է իրականացնենք ՀԷՑ-ի պետականացման գործընթացը՝ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Դա պետք է լինի արագ և կազմակերպված»,- նշել էր Փաշինյանը։

Կառավարության նպատակն է հետագայում ստեղծել պայմաններ, որպեսզի ՀԷՑ-ի բաժնետոմսերը հասանելի դառնան քաղաքացիներին։ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը պետք է լինի օրենքով երաշխավորված, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան դառնալ ընկերության համասեփականատերեր՝ իրենց խնայողությունների միջոցով։

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները