Մշակույթ

Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» ֆիլմը Apple-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկն է գրանցել կինովարձույթում

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» ֆիլմը Apple-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկն է գրանցել կինովարձույթում

Հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» սպորտային դրաման Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում հանգստյան օրերին վաստակել է 55,6 մլն, իսկ համաշխարհային կինովարձույթներում՝ 144 մլն ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային մեկնարկ է Apple ընկերության արտադրած ֆիլմի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ 

200 մլն բյուջե ունեցող ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել կինոքննադատների կողմից: Շատերն ակնկալում են, որ ուժեղ մեկնարկից հետո ֆիլմը կինովարձույթներում կկարողանա հավաքել 500-600 մլն ԱՄՆ դոլար։

Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի նկարահանած «Ֆորմուլա-1» ֆիլմում Բրեդ Փիթը մարմնավորում է փորձառու ավտոարշավորդ Սոնի Հեյսին, ով սարսափելի վթարից հետո՝ 30 տարի անց վերադառնում է մրցումների՝ փրկելու թիմին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում