Հայաստան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին կլինի  քամու ուժգնացում 17-20մ/վ։  Հուլիսի 2-3-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը  հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում  կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում