Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. փաստաբան

3 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն միջնորդել է դատարանին կալանավորել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ 

«Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Զոհրաբյանը։

Միքայել սրբազանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հոգևորականների միջև քաշքշուկ էր սկսվել, քիչ անց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իրավապահների հետ գնալ Քննչական կոմիտե, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր ու մտել Վեհարան։ Դրանից հետո Մայր Աթոռը պարզաբանել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրավապահների հետ գնալ, սակայն հավաքված աջակիցները դա թույլ չէին տվել։  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ հունիսի 27-ին, բարձր հանրային լարվածության և հնարավոր սրացումների կանխման նպատակով, իրավապահները ժամանակավորապես դուրս են եկել Մայր Աթոռի տարածքից։

ԱԱԾ-ն կոչ է արել Միքայել Աջապահյանին չթաքնվել, իսկ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելուց։

Մայր Աթոռի տարածքից իրավապահների հեռանալուց հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս մեկ անգամ փորձել է ավտոմեքենայով Երևան մեկնել՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նրա աջակիցներն այս անգամ էլ փակել են ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չեն տվել հեռանալ տարածքից։ Որոշ ժամանակ անց նա որոշել է ոտքով մեկնել Երևան, սակայն որոշ ժամանակ անց մեքենա է նստել ու ճանապարհը շարունակել մեքենայով։ 

Աջապահյանի ձերբակալման որոշումը կայացվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։

Քրեական վարույթը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է հունիսի 17-ին։

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ