Բախումներ չեն լինելու. Փաշինյանը՝ Մայր Աթոռի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։

Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»։

Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հոգևորականների միջև քաշքշուկ էր սկսվել, քիչ անց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իրավապահների հետ գնալ Քննչական կոմիտե, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր ու մտել Վեհարան։ Դրանից հետո Մայր Աթոռը պարզաբանեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրավապահների հետ գնալ, սակայն հավաքված աջակիցները դա թույլ չէին տվել։  

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ հունիսի 27-ին, բարձր հանրային լարվածության և հնարավոր սրացումների կանխման նպատակով, իրավապահները ժամանակավորապես դուրս են եկել Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն կոչ է արել Միքայել Աջապահյանին չթաքնվել, իսկ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելուց։

Մայր Աթոռի տարածքից իրավապահների հեռանալուց հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս մեկ անգամ փորձեց ավտոմեքենայով Երևան մեկնել՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նրա աջակիցներն այս անգամ էլ փակեցին ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չտվեցին հեռանալ տարածքից։ Որոշ ժամանակ անց նա որոշեց ոտքով մեկնել Երևան, սակայն որոշ ժամանակ անց մեքենա նստեց ու ճանապարհը շարունակեց մեքենայով։ 

Աջապահյանի ձերբակալման որոշումը կայացվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։

Քրեական վարույթը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է հունիսի 17-ին, նրա հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնցում, ըստ իրավապահների գնահատման, առկա են եղել ռազմական հեղաշրջման կոչեր։   

Հայերեն English Español Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը