Հասարակական

Իրավապահները Մայր Աթոռի տարածքում են՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

1 րոպեի ընթերցում

Իրավապահները Մայր Աթոռի տարածքում են՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները մուտք են գործել Մայր Աթոռի տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք փորձում են ձերբակալել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հայտարարության համար, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։ 

Ավելի վաղ իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում, սակայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այդ պահին առաջնորդարանում չէր։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Մայր Աթոռի տարածքում է՝ բարձրաստիճան մյուս հոգևորականների ու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին։ 

Իրավապահների՝ Մայր Աթոռի տարածք մտնելու պահին իրավիճակը լարվեց, նրանց և հոգևորականների միջև քաշքշուկ սկսվեց, որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվեց, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ իրավապահները եկել են իր հետևից, իսկ ինքը չի պատրաստվում թաքնվել իր եղբայրների հետևում ու կգնա նրանց հետ։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ապօրինություն է որակել տեղի ունեցողը՝ շեշտելով, որ ինքը երկրի համար սպառնալիք չէ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում