Ֆոն դեր Լայենը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթի հրատապ հաստատման հույս ունի

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը, հնարավոր է, մոտ ժամանակներս համաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքների շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Հավանաբար, մենք մոտ ժամանակներս կկարողանանք ավարտել այս աշխատանքը», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ 

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նույնպես նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատանքն այս հարցի շուրջ։

Ըստ Euronews-ի՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ կպահպանի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նկատմամբ իր վետոն։ Լրատվամիջոցը նշում է, որ ինչպես Սլովակիան, այնպես էլ Հունգարիան մեծ կախում ունեն ռուսական նավթից և գազից, ինչից աստիճանաբար հրաժարումը մտնում է պատժամիջոցների նոր փաթեթի մեջ։

Հայերեն Русский

Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Սպիտակ տանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան